Search
Close this search box.

200 միլոն դոլարի պայմանագրով զենքի վարկային համաձայանգրի մատակարարումը գտնվում է ամենաակտիվ փոլում

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի տեղեկացմամբ՝ 200 միլոն դոլարի պայմանագրով զենքի վարկային համաձայանգրի մատակարարման ժամանակացույցը մոտենում է ավարտին. «200 միլիոնը նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա վերջ, ինչպես նախատեսված էր պայմանագրերով: Այսինքն այստեղ նորմալ ընթացի մեջ ենք և ամենաակտիվ փուլում»,-նշել է Վ. Սարգսյանը:

Հիշեցնենք, որ 2015 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրվեց «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» հայ-ռուսական համաձայնագիրը, որով Հայաստանը պետք է Ռուսաստանից 200 միլիոն ԱՄՆ դոլարի զենք ու ռազմական նշանակության գույք գներ՝ դրա դիմաց վճարելով 10 տարվա ընթացքում:

ArmLIfe.am