Search
Close this search box.

Ամեն ինչ գիտենք, բայց ապացուցել չենք կարող. Արտակ Գալստյան

Մի քանի շատ խոշոր պետական պաշտոնյաներ, հեղափոխությունից առաջ, Երևանում, շատ խոշոր պետական գումար են կորցրել:
Ընդ որում, այն կորցրել են հենց Ոստիկանության և ԱԱԾ-ի շենքերի տեղակայման վայրերի կողքին:
Ինչն է հետաքրքիր:
Փողը կորցրել են Երևանում, բայց մի մասը հայտնաբերել են Գերմանիայում` կոնֆետի գործարանի տեսքով, մյուս մասը` հյուրանոցների, հիվանդանոցների տեսքով Ֆրանսիայում, իսկ հիմնական մասը` Շվեցարական և Օֆշորային բանկերում:
Պարզվել է նաև, որ Շվեցարական և Օֆշորային բանկերում հաշիվները բացվել են, խոշոր պաշտոնյաների կողմից առավել խոշոր պետական գումարները կորցնելուց մի քանի օր առաջ:
Ուշագրավը հետևյալն է:
Բոլորը գիտեն ովքեր են կորցրել, երբ են կորցրել, որտեղ են գումարները, թելերը որտեղ են տանում, ասեմ ավելին` գիտի նաև ժողովուրդը:
Ստացվում է, որ ամեն ինչ գիտենք, բայց ապացուցել չենք կարողանում:
Եթե՞ սխալվում եմ` ինձ ուղղեք:
Կարծես թե՞ ժողովուրդը հեղափոխություն կատարեց, որ երկիրը մաքրի նախկին տականքից և վերադարձնի խոշոր պաշտոնյաների կորցրած, առավել խոշոր չափի պետական գումարները:
Եթե՞ այլ պատճառ էլ է եղել, խնդրում եմ ասեք, ես ոնց որ թե չեմ հիշում:

Արտակ Գալստյան