Search
Close this search box.

Սիրիայում հայ սակրավորների դասակը մնացել է առանց հրամանատարի. Ոչ ոք սպա չի համաձայնում մեկնել

«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 7-ին Սիրիայում ականի պայթյունի հետեւանքով ոտնաթաթը կորցրած հայ սակրավորը, մեր տեղեկություններով, Սիրիայում գտնվող հայկական հումանիտար առաքելության կազմում գործող սակրավորների դասակի հրամանատարն է: Նա մինչեւ այժմ գտնվում է Մոսկվայում եւ բուժման ավարտից հետո վերադառնալու է Երեւան:

Իսկ այս ընթացքում Հայաստանում չեն կարողացել գտնել համապատասխան պատրաստություն ունեցող սպայի, որը կհամաձայներ մեկնել Սիրիա եւ ստանձնել հրամանատարի պարտականությունները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում