Search
Close this search box.

ՖՈՏՈ. Արագածոտնի մարզում մարդատար Газель-ը` 14 ուղևորով, մերկասառույցի պատճառով կողաշրջվելով հայտնվել է ձորում

Այսօր՝ մարտի 30-ին, ճանապարհ մերկասառույցի պատճառով հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 65 կմ հատվածում Վանաձոր քաղաքի թիվ 2 երթուղին սպասարկող «Ռ և Հ» ՍՊԸ-ին պատկանող մարդատար Газель մակնիշի 0409 Լ համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝  վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ Газель-ում եղած 13 ուղևորները տեղում առաջին բուժօգնություն են ստացել այդ պահին նշված հատվածով անցնող ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողների ու օպերատիվորեն ժամանած Ապարանի հիվանդանոցի բժիշկների կողմից։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ բոլոր ուղևորներին ավտոմեքենայից դուրս են բերել ճանապարհային ոստիկանները, փրկարարներն ու քաղաքացիները։ Դ

Ոստիկանությունը պարզում է վարորդի, վիրավորների և տեղում առաջին բուժօգնություն ստացած քաղաքացիների ինքնությունը։ Վթարի պատճառներից մեկը նաև ճանապարհի մերկասառույցն է, քանի որ տեղի ճանշինը ոչ մի անհրաժեշտ աշխատանքներ չի կատարել ճանապարհը ձնից մաքրեու, աղ ու ավազով մշակելու ուղղությամբ։

Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկի միջոցով դուրս բերվեց երթևեկելի գոտի։