Search
Close this search box.

Ամերիկյան հիվանդանոցում միաժամանակ ինը բուժքույր Է հղիացել

ԱՄՆ Մեն նահանգի Փորթլենդ քաղաքի Maine Medical Center հիվանդանոցի ծննդատան բաժանմունքում գրեթե միաժամանակ 9 բուժքույր է հղիացել, հաղորդում է USA Today-ը։

Բժշկական կենտրոնի Facebook-ի էջում լուսանկար է հրապարակվել, որտեղ 9 բուժքույրերից 8-ը ձեռքին ծննդաբերության ժամկետի մասին թերթիկներ է պահում։ Երեխաները ծնվելու են ապրիլից մինչև հուլիս ընկած ժամանակահատվածում։

Բուժքույրերի խոսքերով, նրանք պատրաստվում են մասնակցել միմյանց ծննդաբերություններին։ Իսկ հիվանդանոցի ղեկավարությունն ասել է, որ արդեն պատրաստվում է այդ քանակությամբ աշխատակիցների միաժամանակյա բացակայությանը։

ԱՄՆ-ում 50 և ավելի աշխատակից ունեցող կազմակերպություններում աշխատողներին ծննդաբերությունից հետո չվճարվող 12-շաբաթյա արձակուրդ է տրամադրվում։