Search
Close this search box.

Մուխլյոժով հարցեր լուծելու ժամանակներն ավարտվել են. Նիկոլ Փաշինյան

«Մենք գյուղացուն չենք ասում՝ գնա՝ չարչարվի, ինչպես ասում են ոմանք: Մենք ասում ենք՝ միասին չարչարվենք: Աշխարհում չկա որևէ խնդիր, որը հնարավոր է լուծել առանց աշխատանքի: Մենք՝ բոլորս, պետք է աշխատենք, որովհետև աշխատանքն է հարցեր լուծելու ճանապարհը: Մուխլյոժով հարցեր լուծելու ժամանակներն ավարտվել են: Սա մենք պետք է լավ հասկանանք: Եթե որևէ մեկը քաղաքացուն ոչ թե աշխատանք է առաջարկում, այլ, այսպես ասած, լավություն է ուզում անել, դա արվում է հին քաղաքկան համակարգը վերականգնելու համար, երբ ամեն ինչը հիմնված էր «ես՝ քեզ, դու՝ ինձ» առևտրի վրա: Մենք կարծում ենք, որ աշխատանքի համակարգն է ՀՀ քաղաքացուն դարձնելու անկախ, որովհտեև նա սրա-նրա ձեռքին նայելու կարիք չպետք է ունենա: Նա հնարավորություն պետք է ունենա արարելու, ստեղծելու համար, իսկ կառավարությունն ամեն ինչ անելու է այս պրոցեսը հնարավորինս արագ առաջ մղելու համար»,-խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: