Search
Close this search box.

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է

Հայկական առաջապահ ստորաբաժանումներն այսօր կասեցրել են հակառակորդի ինժեներական աշխատանքները:

Այսօր՝ ժամը 16։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում, մասնավորապես՝ Բերդավան գյուղի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, միջդիրքային տարածքում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել՝ մոտեցնելով իրենց դիրքերը։

ՀՀ ՊՆ-ում նշել են, որ չենթարկվելով հայկական առաջապահ ստորաբաժանումների նախազգուշացումներին՝ ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

Պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է, ինժեներական աշխատանքները՝ կասեցվել։

Հայկական կողմից տուժածներ չկան։