Search
Close this search box.

Հայաստան կայցելի Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատարը

Հոկտեմբերի 2-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը։

Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատարին կընդունի Հանրապետության Նախագահը։

Յոհանես Հանը կհանդիպի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին։

Հոկտեմբերի 2-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի եւ Յոհանես Հանի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։