Search
Close this search box.

«Հետևում եմ, թե ինչ գրագետ են գործում Երևանի քաղաքապետարանն ու ոստիկանությունը». Կարեն Անդրեասյան

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հետևում եմ, թե ինչ գրագետ, օրինապահ ձևով ու ժողովրդավարական բոլոր պահանջներին համապատասխան են գործում Երևանի քաղաքապետարանն ու ոստիկանությունը՝ Օպերայի շուրջն այլանդակող սրճարաններն ապամոնտաժելիս: Կարևորը, թե որքան ճիշտ գործ են անում՝ քաղաքին վերադարձնելով կանաչ տարածքներն ու գեղեցկությունը: Երանի Մարդու իրավունքների ներկայիս պաշտպանին, որ այսօր անելիք գրեթե չունի»: