Search
Close this search box.

«Հրապարակ». ՀՀԿ-ական Վարդան Այվազյանի եղբորորդուն ազատել են պաշտոնից

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի եղբորորդուն ազատել են պաշտոնից։ Արթուր Այվազյանը ՊԵԿ մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության փոխադրումների հաշվառման և տեղեկատվության բաժնի պետն էր:

Մեզ չհաջողվեց պարզել՝ նրան այլ պաշտոն առաջարկե՞լ են, թե՞ ուղարկել են կադրերի ռեզերվ․ ՊԵԿ մամուլի խոսնակը ողջ օրը մեզ չպատասխանեց։ Բայց կան տեղեկություններ, որ ՀՀԿ-ականի մերձավորի ազատվելու գործում դերակատարում է ունեցել մաքսային ոլորտի «կուրացիայով» զբաղվող ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: