Search
Close this search box.

Սահմռկեցուցիչ սպանություն Գեղարքունիքում. 48-ամյա տղամարդուն ողջ-ողջ այրել են

Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ 2013թ. փետրվարի 8-ին Վարդենիս քաղաքի բնակիչ, 48-ամյա Ն. Ե.-ի մահվան փաստով: Այդ օրը Ն. Ե.-ի այրված դիակը տեղափոխվել էր Վարդենիսի հիվանդանոց: Հայտնում է Shamshyan.com-ը:

Մարտի 2-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2012 թվականի դեկտեմբերի կեսերից մինչև 2013 թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Ն. Ե.-ն համաքաղաքացի՝ 35-ամյա Ս. Ս.-ի, Վերին Շորժա գյուղի բնակիչ, 43-ամյա Ա. Ն.-ի հետ Գեղարքունիքի մարզի «Գեո-Պրոմայնինգ-Գոլդ» ՍՊԸ-ի ոսկու հանքից ոսկու հանքանյութ են բերել Ն. Ե.-ի տուն:

2013թ. փետրվարի 7-ին Ն. Ե.-ն հերթական անգամ գնացել է ոսկու հանք, որտեղ վիճաբանություն է սկսկվել Ս. Ս.-ի հետ, որի ընթացքում, ըստ ստացված օպերատիվ տվյալների, Ս. Ս.-ն բենզին է լցրել Ն. Ե.-ի վրա և վառել, ինչի հետևանքով վերջինս այրվածքներից մահացել է:

Ըստ աղբյուրի՝ փետրվարի 8-ին դեպքը կոծկելու նպատակով Ս. Ս.-ն անհայտ մակնիշի ավտոմեքենան տարել, կանգնեցրել է Վարդենիս քաղաքի «Բոզեյ գոռներ» կոչվող տարածքում, մարզահագուստ է այրել, իբրև թե Ն. Ե.-ն բենզին է լցրել ավտոմեքենայի բենզաբաքը, ինչից բռնկվել է հրդեհի, և Ն. Ե.-ն դժբախտ պատահարի զոհ է դարձել:

Այս տեղեկությունը ստացվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանների կատարած աշխատանքների արդյունքում:

Չի բացառվում, որ կատարվի դիակի արտաշիրիմում: