Search
Close this search box.

Նոր տեղեկություններ՝ Կիրանցում ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակից

Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ մոտ 30 րոպե առաջ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա։ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց լուրը։

«Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա, նախնական տվյալներով` նրա կյանքին վտանգ չի սպառնում»,– նշեց Թորոսյանը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Կիրանցի բնակիչներից մեկը հայտնեց, որ նախնական տվյալներով` սակրավորը վնասվածքներ է ստացել ոտքի շրջանում։