ոսովոյի մայրաքաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում այսօր պայքարը սկսեցին Հայաստանի աղջիկները:
Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքէջը, 15 տարեկանների մրցավեճում 69 կգ քաշային կարգում Լիանա Գյուրջյանը երեք ոսկե մեդալ է նվաճել երկամարտում (183 կգ), ինչպես նաեւ պոկում (78 կգ) եւ հրում (105 կգ) վարժություններում: