Search
Close this search box.

Միչիգանի Սենատը ճանաչեց Արցախի անկախությունը

ԱՄՆ-ի Միչիգան նահանգը դարձավ  8-րդը, որը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը։ Նահանգի Սենատը քիչ առաջ բանաձև է ընդունել, որով կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահին և Կոնգրեսին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչպես նաև տնտեսական և մշակութային կապեր հաստատել Արցախի հետ և աջակցել խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում: Բանաձևը ներկայացրել էր սենատոր Ջեք Քնեզեքը։

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբի տեղեկացմամբ՝ Քնեզեքը Սենատում ներկայացրել է ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանին:

«Միչիգանի Սենատի կողմից Արցախի անկախության ճանաչումը վառ ապացույց է այն բանի, որ Ամերիկան  հավատարիմ է ժողովրդավարական ինքնորոշմանն ու հզոր հարված է այդ խաղաղ հանրապետության դեմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ագրեսիվ քաղաքականությանը»,– ասել է Միչիգանում Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Լարա Ներկեսյանը։