Search
Close this search box.

Քայլ առ քայլ դարձնելու ենք մեր առողջապահությունը ավելի հասանելի, իսկ բուժօգնությունը՝ ավելի որակյալ. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Առողջապահության նախարարության խորհրդատուների առաջին արտագնա համաժողովը համարում ենք կայացած և շատ արդյունավետ։ Մեր ոլորտի մասնակցային և ներառական կառավարումն ու զարգացումը բարձրացավ մի նոր մակարդակի, ինչը թույլ կտա մեզ ավելի համարձակ, ողջամիտ և հաշվարկված քայլեր կատարել։

Շնորհակալություն եմ հայտնում մեր մոտ 40 խորհրդատուներին ակտիվ մասնակցության և իրենց նեղ ոլորտային խնդիրները բարձրաձայնելու համար։ Մենք հետևողական ենք լինելու դրանց լուծման գործում և քայլ առ քայլ դարձնելու ենք մեր առողջապահությունը ավելի հասանելի, իսկ բուժօգնությունը՝ ավելի որակյալ»։