Search
Close this search box.

«Հրապարակ». Բեգլարյանի 24-ամյա որդին՝ փոխթաղապետ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի որդին՝ Հրանտ Բեգլարյանը, պաշտոն է ստացել։ Նա նշանակվել է Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ։ Փաստորեն, Հրանտ Բեգլարյանը կաշխատի հոր մտերիմի՝ թաղապետ Արա Սադոյանի ղեկավարությամբ։ Նշենք, որ Բեգլարյանի որդին ընդամենը 24 տարեկան է, մեկ տարի առաջ ամուսնացել է հոր մանկության ընկերոջ դստեր հետ։ Հրանտ Բեգլարյանն զբաղվում էր հոր բիզնեսների ղեկավարմամբ։ Մամուլում նրա անունը հայտնվել է միայն դպրոցական տարիներին թիվ 114 դպրոցում դեբոշների համատեքստում»։

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: