Search
Close this search box.

Անհայտ սեռի Ջրահարս երեխա է ծնվել ծննդատանը

Հնդկաստանում՝ Կալկաթայում, կինը լույս աշխարհ է բերել «միաձուլված» ոտքերով երեխայի, գրում է The Daily Mail-ը։

Նշվում է, որ 23-ամյա մայրը չի կարողացել իրեն թույլ տալ հետազոտվել հղիության ընթացքում՝ ֆինանսների բացակայության պատճառով։ Այս անոմալիան, որն անվանում են «ջրահարսի համախտանիշ», բացահայտվել է միայն ծննդատանը։

Հաղորդվում է, որ երեխան մահացել է ծնվելուց 4 ժամ անց։ Բժիշկները հայտնել են, որ նման համախտանիշի առաջացման պատճառ կարող էին լինել մոր վատ սնվելն ու արյան սխալ շրջանառությունը։

«Ջրահարսի համախտանիշը» հանդիպում է 100.000-ից մի նորածնի դեպքում և սովորաբար հանգեցնում մահվան՝ երիկամների ու միզապարկի թերզարգացածության պատճառով։