Search
Close this search box.

Պավել Մանուկյանի ու Վարուժան Ավետիսյանի նկատմամբ համաներումը կիրառվեց երկու հոդվածով

«Սասնա ծռերի» գործով անցնող Պավել Մանուկյանի ու Վարուժան Ավետիսյանի նկատմամբ երկու հոդվածով կիրառվեց համաներումը, նման որոշում այսօր կայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանը։

Պավել Մանուկյանի ու Վարուժան Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ ՔՕ 35-րդ (Հանցագործության նախապատրաստությունը) և 225-րդ հոդվածներով (Զանգվածային անկարգությունները):

Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանի պարզաբանմամբ՝ այս հոդվածներով համաներում կիրառելու համար չի պահանջվում տուժողների դիրքորոշումը։

Ինչ վերաբերում է մյուս հոդվածներին, ապա կշարունակվի գործով տուժողների հարցաքննությունը։