Search
Close this search box.

Ազգային անվտանգության համակարգի նախկին պաշտոնյան պահանջում է քրեական գործ հարուցել Լևոն-Տեր Պետրոսյանի նկատմամբ

Հաշվի առնելով 1995 թվականի պառլամենտի և 1996 թվականի նախագահական ընտրությունների բացահայտ կեղծումները, պահանջում եմ.
«Իշխանությունը բռնազավթելու» մեղադրանքով քրեական գործ հարուցել Լևոն-Տեր Պետրոսյանի և ՀՀՇ-ական առաջնորդների նկատմամբ:
1995 թ. եղել եմ 97-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի հրամանատարի տեղակալ, իսկ 1996 թվականին` Ազգային անվտանգության ռազմական հակահետախուզության ավագ օպերլիազոր, լավատեղյակ եմ կատարված դեպքերին և պատրաստ եմ փաստացի տվյալներ ներկայացնել այդ ժամանակվա իշխանությունների ընտրակեղծիքների և այլ հանցագործությունների վերաբերյալ ցանկացած դատարանի առջև:

Ազգային անվտանգության համակարգի նախկին պաշտոնյա

Արթուր Պողոսյանի ֆեյսբուքյան էջից