Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը քանդում է հավերժ կառավարման մոդելը

Նախկին ռեժիմը ուռճացրել էր կառավարման համակարգը:
Հանրահայտ է,որ 50.000-80.000 ՀՀ դրամով ՀՀ ում արժանապատիվ ապրել հնարավոր չէր:
Նախկինները դրանով լուծում էին երկու խնդիր: Անձը որպեսզի հոգար իր կարիքները,ստիպված ընկնում էր պարտքերի և վարկերի տակ և դառնում իշխանության համար հեշտ կառավարելի,քանի որ այդ չնչին աշխատավարձի կորուստը իր համար աղետալի էր:
Անձի համար 5.000-10.000 ՀՀ դրամը մեծ գումար էր և այդ գումարով էլ գնում էին նրա ձայնը ընտրության ժամանակ և հավերժ կառավարում:
Արդյունքում ՀՀ բյուջէն,որը կոչված է զարգացնել պետությունը և բարձրացնել ժողովրդի կենսամակարդակը ծառայում էր Իշխանության հավերժ վերարտադրման նպատակին: Այսօր վարչապետը կրճատում է ուճացրած համակարգը,որը առաջին հայացքից ցավալի է,և ժողովրդի մի հատված իրոք ընկնում է հարվածի տակ: Ինչ կստանա դրա դիմաց քաղաքացին ,պետությունը,իշխանությունը:
Գործունակ քաղաքացին,որը մինչ այդ աշխատում էր 50.000 ՀՀ դրամով և լճացել էր պետական կառավարման համակարգում ստիպված կլինի փոխել իր կենսակերպը,կսկսի զբաղվել բիզնեսով կամ կանցնի աշխատանքի մասնավոր ոլորտում:Փառք տիրոջը նոր աշխատատեղեր ստեղծվում են,որտեղ աշխատավարձը կրկին քիչ է,բայց անհամեմատ ավելի շատ քան 50,000 ՀՀ դրամն է:
Արդյունքում ՝ կրճատումների շնորհիվ ,կավելանան պետբյուջեի հոսքերը եկամտահարկի գծով:Կտնտեսվեն պետական միջոցները,որը հնարավորություն կտա բարձրացնել աշխատավարձերը,թոշակները: Բուն իմաստով այդ 50.000 հհ դրամ գործունակ քաղաքացու աշխատավարձը կրկին կվերադառնա քաղաքացու ընտանիքին իր ծնողի ավելացած թոշակի կամ սոցիալական այլ ծրագրի միջոցով: Որքան էլ տարօրինակ է,այս քայլի առաջին տուժողը հենց իշխանությունն է,իսկ շահողը` պետությունը և քաղաքացին:
Կրճատումներով Փաշինյանը առհավետ հրաժարվում է ընտրությունների ժամանակ պետական կառավարման ապարատի ձայների վրա հենվելու նախկինների արատավոր ավանդույթից,քանի որ ապարատի աշխատողների ձայները միշտ եղել են իշխանության պոտենցիալ ձայները:
Այս քայլով Փաշինյանը ապահովում է ընտրողի իրական կամաարտահայտությունը` ստիպելով իշխանությանը աշխատել այնպես, որ իրեն ձայն տան ոչ թե չնչին աշխատավարձի կամ ընտրակաշառքի, այլ իրենց կառավարման արդյունքի շնորհիվ:
Փաշինյանը այսօր հրաժարվելով է իր պոտենցիալ ձայների մոտ 40 %-ից, քանդում է ՀՀԿ-ի հավերժ կառավարման գործիքակազմը:
Արդյունքում ուռճացված կառավարման համակարգը նման է չարորակ ուռուցքի,որը խժռում է պետության միջոցները`օր -օրի ստանալով ավելի մեծ մասշտաբներ և տալով մետաստազներ,իսկ բուժման հապաղումը պետությանը կկանգնեցնի կոլապսի առաջ:
Պատկերացրեք մարդու,որի թոքերը վարակված են քաղցկեղով և նրա կյանքը փրկելու համար անհրաժեշտ է հեռացնել մեկ թոքը:
Որքան էլ անցանկալի է,բայց մարդու կյանքը փրկելու համար վիրահատությունը անխուսափելի է:Նույնը կրճատումներն են:
Ընդունում եմ,որ կրճատված քաղաքացիների համար առաջին ամիսները կլինեն ծանր,վստահ եմ որ Վարչապետը այստեղ էլ մի բան կմտածի,որպեսզի մեղմի հետվիրահատական ցավերը:
Առողջ եղեք:

Իրավապաշտպան Արտակ Գալստյան