Search
Close this search box.

Պաշտպանները «Սասնա ծռերի»դատական նիստին մասնակցում են դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկարը պատկերող վերնաշապիկներով

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 14 անդամների դատական նիստը: Ի դեպ, հերթական դատական նիստին «Սասնա ծռերի» պաշտպանները հատուկ վերնաշապիկներ են կրել: Վերնաշապիկների վրա պատկերված է գործը քննող դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկարը և գրված՝ «Ազատություն Արտուշ Գաբրիելյանին», «Մի բռնաբարեք իրավունքը»։

«Սասնա ծռեր»-ի գործով փաստաբաններից այսօր ևս դատական կարգադրիչները պահանջում էին ցույց տալ պայուսակի պարունակությունը՝ հակառակ դեպքում արգելելով մուտք գործել նիստերի դահլիճ: Ի դեպ, մի քանի փաստաբանների նկատմամբ արձանագրություն կազմվեց։

Այս պահին «Սասնա ծռերի» անդամները նիստերի դահլիճում են, իսկ նիստը պետք է սկսվեր ժամը 11:00-ին, սակայն Արտուշ Գաբրիելյանը հետաձգել է այն: Ըստ էության, հետաձգման պատճառը եղել է փաստաբանների կողմից կազմակերպված ակցիան:

ArmLife.am