Search
Close this search box.

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդն առաջիկա ժամերը վճռորոշ Է համարել երկրի համար

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել Է, որ առաջիկա ժամերը վճռորոշ կլինեն երկրի համար, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:

«Առաջիկա ժամերը վճռորոշ են լինելու: Մի լքեք ինձ, որովհետեւ ես կյանքս կտամ, եթե դա անհրաժեշտ լինի, հանուն իմ սիրելի Վենեսուելայի ազատության»,- Գուայդոյի խոսքը մեջբերել Է «Նասիոնալ» թերթը:

Նրա կարծիքով՝ Վենեսուելայի գործող կառավարությունը «պառակտված Է ինչպես երբեք»: «Ոչ մի բան չի արվում իներցիայով կամ պատահականորեն, վստահեք մեր գործողություններին»,- հավելել Է նա:

Հունվարի 23- Վենեսուելայի ընդդիմադիր Ազգային ասամբլեայի (միապալատ խորհրդարանի) խոսնակ Խուան Գուայդոն իրեն հայտարարել Է երկրի նախագահի պաշտոնակատար: Քաղաքական գործչին արդեն Վենեսուելայի ժամանակավոր ղեկավար են ճանաչել ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Եվրամիության մի քանի երկրներ, այլ պետություններ, ինչպես նաեւ Ամերիկյան պետությունների կազմակերպությունը:

Նախագահ Նիկոլաս Մադուրոն դա որակել Է Վաշինգտոնի կազմակերպած պետական հեղաշրջում եւ հայտարարել ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին:

Հաջակցություն Մադուրոյի հանդես են եկել Ռուսաստանը, Բոլիվիան, Իրանը, Կուբան, Նիկարագուան, Սալվադորը եւ Թուրքիան: Բելառուսը եւ Չինաստանը կոչ են արել բոլոր հակասությունները լուծել խաղաղ ճանապարհով եւ դեմ են արտահայտվել արտաքին միջամտությանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հորդորել Է երկխոսություն սկսել ճգնաժամը լուծելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: