Search
Close this search box.

Իրավապահ մարմինները ջարդելու են ձեր տան դռները. ՀՀ նախկին գլխավոր դատախազի տեղակալ

ՀՀ նախկին գլխավոր դատախազի տեղակալը իր ֆեյբուքյան էջում անդրադարձել է ՀՀԿ-ի կարգախոսին.

Երբ մտահոգ ես… Իյա, իրոք…

Իհարկե մտահոգ եմ, քանզի դեռ չեմ կորցրել հիշողությունս:

Միթե կարելի է քսան տարի մարդկանց ստորացնել, աղքատացնել, նրանց նկատմամբ կատարել գազանություններ և հարցնել’ մտահոգ ես… միթե կարծում եք մոռացվել են ձեր վայրագությունները։

Միթե չեք կարծում, որ ձեր կարգախոսով մարդկանց կոչ եք անում մոռանալ անցյալը, որովհետև մինչ օրս չեք հասկացել, որ ձեր պալատական կյանքի ու խրախճանքների համար չափազանց թանկ է վճարել այս տառապած ժողովուրդը:

Միթե դուք կարծում եք, թե ժողովուրդն իր հիշողությունը կորցրել է , հարյուր տարի թուրքերն են մեզ ասում՝ մոռացեք Ցեղասպանությունը: Հիմա դուք եք ձեր լայվերով փորձում հիպնոսի սեանսեր անցկացնել։

Ձեր իմացած Հայաստանն այլև գոյություն չունի. ոչ ոք չի կարող մոռանալ սոսկալի արտագաղթը, կեղծված համապետական ընտրությունները, իրավապահ մարմինների գազանություններն ու հարկային մարմինների տեռորը:

Այսօրվա Հայաստանն ունի արցախյան ազատամարտի հերոս զինվորներ ու մեկ էլ փողոց դուրս եկող անվախ քաղաքացի,ում դուք անամոթաբար զոմբի եք անվանում։ Էդ երբվանից իր իրավունքների համար պայքարող հայ մարդը դարձավ զոմբի։ Էդ դուք եք մարդակեր զոմբիները։

Ցիցերոնն ասել է՝ ով տառապել է, երբեք չի մոռանա: Հայաստանը ձեզ համար այլևս մեկ անձի կրկես կամ թատրոն չէ: Քսան տարի ամեն օր ժողովուրդը տառապել է հատկապես ձեր, եթե չասեմ, որ բացառապես ձեր պատճառով: Ի՞նչը մոռանանք… Մոռանալ կլինի:

Միթե ինչ-որ մեկը ձեզ չի ասել, որ ժամանակը չափվում է հիշողությամբ: Եթե չեն ասել՝ ասում եմ: այս երկրում միայն դուք պետք է մտահոգվեք, որովհետև, եթե ոչ այսօր, ապա վաղը, իրավապահ մարմինները ջարդելու են ձեր տան դռները: Եվ միայն այդ ժամանակ դուք կզգաք բամփվելու բառի իրական ուժը։