Search
Close this search box.

Ինչ է նախատեսում «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունը

Ընտրական օրենսդրության բարեփոխումների կարևորագույն նպատակը Հայաստանում ժողովրդավարական ընտրական ինստիտուտի կայացումն է: Այս մասին այսօր Աժ արտահերթ նիստի ընթացքում նշեց Հայաստանի արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:

Նախարարի խոսքով, ըստ փոփոխությունների լինելու են՝

Թեկնածուների տարածքային ցուցակների վերացում, պարզ համամասնական համակարգի ընդունում
Կոալիցիաների ձևավորման սահմանափակումների վերացում և ժամկետների ընդլայնում՝ 6 օրվա փոխարեն 10 օր
Կուսակցական բազմակարծության ապահովման նպատակով ընտրվելու նվազագույն շեմի իջեցում: Կուսակցությունների համար ներկայիս 5 տոկոսի փոխարեն 4 տոկոս, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում՝ 6 տոկոս՝ ներկայիս 7 տոկոսի փոխարեն
Ընտրագրավի գումարի իջեցում՝ ներկայիս նախատեսված նվազագույն աշխատավարձի 10 հազարապատիկի փոխարեն 7500-ապատիկի
Ընտրագրավի գումարի վերադարձի շեմի իջեցում՝ կուսակցությունների համար ներկայիս գործող 4 կամ ավելի տոկոսի փոխարեն առաջարկվում է 2 և ավելի տոկոս:
Ներկայիս գործող 3-ի փոխարեն նվազագույնը 4 կուսակցություններ, կուսակցությունների դաշինքների մանդատների բաշխմանը մասնակցության ապահովում
Կանանց մասնակցության քվոտայի բարելավում, առնվազն 30 տոկոս՝ նախկին 25-ի փոխարեն
Բոնուսային համակարգի վերացում Գյունրու, Երևանի և Վանաձորի ավագանիների ընտրությունների ժամանա
Նախագծով ներդրվել են մի շարք լրացուցիչ մեխանիզմներ, այդ թվում՝

Ընտրողների ցուցակների կազմման և վարման գործընթացի արդյունավետության բարձրացում, որը ենթադրում է՝

Սահմանափակել վավերականության ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթերով քվեարկելու իրավունքը՝ ցուցակներում թողնելով առնվազն վերջին մի քանի տարվա ընթացքում անձը հաստատող վավեր փաստաթուղթ ունեցող ընտրողներին
Նախատեսվել է մեխանիզմ դատարանի կողմից անգործունակ ճանաչված անձանց ընտրողների ցուցակից հանելու համար

Ընտրողների իրազեկվածության բարձրացում, մասնավորապես՝

Օրենսդրորեն ամրագրվել են համապետական ընտրությունների ժամանակ Հանրային հեռուստատեսությամբ հեռուստաբանավեճի կազմակերպում, դրանցից առնվազն մեկը նախատեսելով կուսակցությունների համամասնական ցուցակների առաջին համարների մակարդակով՝ ինչպես նաև անվճար հնարավորություն տալով այլ լրատվամիջոցներին վերահեռարձակելու այդ հեռուստաբանավեճը
Էապես ավելացվել է Հանրային ռադիոյով և հեռուստատեսությամբ անվճար եթերաժամանակի քանակը. ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար Հանրային հեռուստատեսությունում ներկայիս ոչ ավելի, քան 60 րոպեն դարձել է 90, իսկ Հանրային ռադիոյով՝ 120 րոպեն՝ 180 րոպե
Հանրային ռադիոյով և հեռուստատեսությամբ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի մասին հաղորդումների և թողարկումների հեռարձակում՝ ապահովելով անկողմնակալություն և հավասար պայմաններ

Քվեարկության գործընթացի մատչելիության ապահովում, որը ենթադրում է՝

Տեղաշարժման դժվարություններ ունեցող ընտրողներին հնարավորություն տալ ժամանակավոր հաշվառվել տեղաշարժման համար մատչելի, գտնվելու վայրին մոտ տեղամասային կենտրոններում

Սահմանվել է՝

Զինծառայողների անմիջական և ոչ անմիջական պետերին, ինչպես նաև կոչումով բարձր սպաներին արգելվելու է զինծառայողների քվեարկության ժամանակ քվեարկության սենյակում ներկա գտնվել, կամ նրաց հետ միաժամանակ նույն պահին նույն քվեարկության սենյակում քվեարկել
գործընթացների նկատմամբ վերահսկողության բարձրացում, այդ թվում սահմանվել է միջազգային և օտարերկրյա դիտորդական կազմակերպություններին հրավեր ուղարկելու ընթացակարգ
Ամրագրվել է տեղական դիտորդական կազմակերպությունների կողմից եռամսյա ժամկետում իրենց զեկույցները հրապարակելու համար ԿԸՀ ներկայացնելու պահանջ
Սահմանվել է նաև, որ ԿԸՀ-ը մերժում է դիտորդների հավատարմագրման մասին դիմումը, եթե տվյալ կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը կամ որևէ կարգավիճակով կազմակերպությանը ներկայացնող անձը տվյալ ընտրությունների գրանցված է որպես թեկնածու

ԱԺ-ի պետաիրավական հանձնաժողովի նիստում քննարկումների արդյունքում նախագծում կատարվել են հետևյալ լրացումներն ու փոփոխությունները

Ընդունվել է առաջարկն առ այն, որ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունները կամ դաշինքները հնարավորություն ունեն ներկայացնելու կառավարության իրենց կողմից առաջարկվող կառուցվածքն ու կազմը, ԿԸՀ սահմանած էլեկտրոնային ձևով, հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրելու համար: Նշված նորմը, ըստ հեղինակի առաջարկի, ուժի մեջ կմտնի 2021 թվականին

Ըստ հաշվառման վայրի, ընտրողների ցուցակից դուրս գալու և ժամանակավորապես ըստ գտնվելու վայրի ընտրողների ցուցակ ներառելու դիմում ներկայացնելու համար սահմանվել է նոր ժամկետ՝ քվեարկության օրվանից 12 օր առաջ՝ գործող 10 օրվա փոխարեն

Նախագծում ներառվել է գործող օրենսգրքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հետևյալ դրույթը՝ ընտրական շտաբների վրա տեղադրված ցուցանակները քարոզչական տպագիր նյութեր չեն համարվում, եթե դրանք չեն ներառում թեկնածուին, ընտրությանը մասնակցող կուսակցությանը կողմ կամ դեմ քվեարկելու ուղղակի կոչեր, դրանց թիվը չի գերազանցում ընտրության համար նախատեսված ընտրական տեղամասերի թիվը և յուաքանչյուր ցուցանակի մակերեսը չի գերազանցում 6 քմ-ը:

Օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված էլեկտրոնային եղանակով քվեարկության համար նախատեսված ժամկետը համապատասխանեցվել է նախագծով նախատեսված այլ ժամկետների հետ: Մասնավորապես՝ սահմանվել է, որ էլեկտրոնային եղանակով քվեարկություն կարող է իրականացվել ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար սահմանված ժամկետի ավարտից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 9 օր առաջ՝ 5 օրվա փոխարեն

Ընտրական օրենսգրքի 75-րդ հոդվածի 4-րդ մասի 11-րդ կետից հանվել են՝ԱԺ ընտրությունների դեպքում նաև ըստ ընտրական տարածքների բառերը, քանի որ դրանք անհրաժեշտ են միայն ռեյտինգային ընտրակարգի համար, որը այս նախագծով վերացվում է
Նախագծի 45-րդ հոդվածով օրենսգրքի նոր խմբագրմամբ առաջարկվում է՝ 83 հոդվածի 5-րդ մասից հանել համապետական բառը

Ընդունվել է «Ծառուկյան» խմբակցության առաջարկը առ այն, որ ԱԺ-ում 4-րդ ուժ կարող է ընդգրկվել միայն այն դեպքում, եթե հավաքել է կողմ քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների գումարի առնվազն 2 տոկոսը

Նախատեսվել է, որ մեկ քաղաքական կոալիցիա ձևավորելու համար անհրաժեշտ է առնվազն 4 կուսակցություն, դաշինք՝ ներկայիս 3-ի փոխարեն

Նախագծի անցումային դրույթներում նախատեսվել է, որ նախագծի 17-19 հոդվածները՝ նախընտրական հիմանդրամի ծախսերը հրապարակելը ուժի մեջ կմտնի 2019 թվականի փետրվարի 1-ին, սակայն կտարածվեն ուժի մեջ մտնելուց հետո՝ նշանակված ընտրությունների վրա