Search
Close this search box.

Միտումնավոր են անում՝ փորձելով ստվեր նետել ընտրությունների օրինականության վրա. «Իմ քայլը» դաշինքի լիազոր ներկայացուցիչը՝ քվեարկված քվեաթերթիկները հրապարակելու մասին

«Իմ քայլը» դաշինքի լիազոր ներկայացուցիչը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «Սոցցանցերի առանձին օգտատերեր քվեարկված քվեաթերթիկներ են նկարում և հրապարակում:

Այն փաստը, որ քվեարկված քվեաթերթիկների լուսանկարները սոցցանցերում չհրապարակելու մեր կոչերից հետո որոշ մարդիկ շարունակում են այդ անել, վկայում է, որ նրանք միտումնավոր են այդ անում՝ փորձելով ստվեր նետել Երևանի ավագանու ընտրությունների օրինականության վրա»,- գրել է նա: