Search
Close this search box.

Մեկնարկեց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունը

Այսօր առավոտյան ժամը 8-ից մեկնարկել են Երևանի ավագանու ընտրությունները, որոնց մասնակցում է 12 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն։

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, որի կազմում են «Քաղաքացիական պայմանագիր», «Առաքելություն» կուսակցությունները և հեղափոխությանն ակտիվ մասնակցած անհատներ, ներկայացրել է 170 հոգանոց ցուցակ: «Իմ քայլի» քաղաքապետի թեկնածուն վերջերս ՔՊ-ին միացած դերասան Հայկ Մարությանն է:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ամենամեծ ցուցակն է ներկայացրել՝ 195 հոգուց բաղկացած: ԲՀԿ ցուցակը գլխավորում է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան, որին հաջորդում են Պետրոս Ղազարյանը, Արման Աբովյանը, Միքայել Մանրիկյանը, Արմեն Ներսիսյանը:

«Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների միավորումից ստեղծված «Լույս» դաշինքն ավագանու ընտրություններին գնում է 112 հոգանոց ցուցակով:

Առաջին համարը արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն է, իսկ 2-5 համարներն են, համապատասխանաբար, Դավիթ Խաժակյանը, Անի Խաչատրյանը, Անի Սամսոնյանը, Թեհմինա Վարդանյանը:

Երևանի ներկայիս ավագանու մաս կազմող «Երկիր Ծիրանի» կուսակցության 56 հոգուց բաղկացած ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, որին հաջորդում են Հենրիկ Քարիմյանը, Արա Փահլևանյանը, Արամ Ենոքյանը և Սիլվա Վարդանյանը:

«Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքի քաղաքապետի թեկնածուն ճարտարապետ Անահիտ Թարխանյանն է: Դաշինքի 47 հոգանոց ցուցակի առաջին հնգյակում են նաև Արամ Գրիգորյանը, Արմեն Հովհաննիսյանը, Անի Երեմյանը և Արա Մուրադյանը:

«Ժառանգություն» կուսակցությունը ԿԸՀ է փոխանցել 49 հոգանոց ցուցակ: Քաղաքական ուժի ցուցակի առաջին համարը կուսակցության վարչության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանն է, երկրորդը՝ Արմեն Մարտիրոսյանը, երրորդը՝ Հովսեփ Խուրշուդյանը, իսկ չորորդ և հինգերորդ համարներն են Սեդա Աղբալյանը և Ռշտուն Մարտիրոսյանը:

«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը ներկայացրել է 77 հոգանոց ցուցակ: ՀՅԴ քաղաքապետի թեկնածուն նախկին պատգամավոր Միքայել Մանուկյանն է: Հնգյակում են նաև Դավիթ Հակոբյանը, Խաչատուր Ստեփանյանը, Ալեսյա Բեջանյանը և Հովհաննես Վարդանյանը:

«Օրինաց երկիր» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին ներկայացված է 115 հոգով: Ցուցակը գլխավորում է ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը, որին հաջորդում են Հովհաննես Հովհաննիսյանը, Վահե Թորոսյանը, Մարինե Քոչարյանը, Ռաֆիկ Ավետիսյանը:

ՀՀՇ և «Հայոց Հայրենիք» կուսակցությունները Երևանի ընտրություններին մասնակցում են «Երևանցիներ» դաշինքով: 53 հոգանոց ցուցակի առաջին համարը ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն է: Դավիթ Առաքելյանը, Գագիկ Գյանջյումյանը, Անահիտ Եղոյանը, Աղվան Գրիգորյանը ևս «Երևանցիներ» դաշինքի հնգյակում են:

«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը ներկայացրել է 33 հոգանոց ցուցակ, որի քաղաքապետի թեկնածուն Մանուել Գասպարյանն է: Ցուցակի 2-5-րդ համարներն են Արտակ Լալայանը, Ելենա Դանիելյանը, Գոռ Մակարյանը և Արշավիր Շառյանը:

«Հայք» (Հայկազուններ) կուսակցության քաղաքապետի թեկնածուն Գևորգ Հովսեփյանն է: 59 հոգանոց ցուցակի առաջին հնգյակում են նաև Հրաչյա Սարգսյանը, Միքայել Քացախյանը, Արփինե Սահակյանը և Խաչատուր Սրաբյանը:

«Ռեֆորմիստների կուսակցություն»ը ներկայացված է 29 հոգով: Ցուցակը գլխավորում է Արտակ Ավետյանը, որին հաջորդում են Լևոն Սաֆարյանը, Կարեն Վարդանյանը, Լիլիթ Հովակիմյանը և Արման Ավագյանը:

Հիշեցնենք, որ երեկ լռության օր էր, և այսօր ևս մինչև քվեարկության ավարտը՝ ժամը 20.00 արգելվում է քարոզչությունն ու հակաքարոզչությունը:

Երևան քաղաքում ընտրողների թիվը 853.390 է:

Նշենք, որ «Թավշյա հեղափոխությունից» անմիջապես հետո Հայաստանում անցկավող ընտրությունները լուսաբանելու համար Երևանում են բրիտանական BBC, գերմանական «Դոյչե վելլե», ինչպես նաև՝ «Ֆրանսպրեսի», «Սպուտնիկ Արմենիայի» և «Կավկազսկի ուզել-2» լրատվամիջոցների ներկայուցիչները:

Դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ է դիմել 8 տեղական կազմակերպություն

1. «Ընդդեմ իրավական կամայականության»- 14 դիտորդ

2. «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» – 74 դիտորդ

3. «Ընտրությունը քոնն է» – 67 դիտորդ

4. «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» – 97 դիտորդ

5. «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» – 97 դիտորդ

6. «Իրազեկ քաղաքացիների միավորում» – 135 դիտորդ

7. «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»– 108 դիտորդ

8. «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ»– 70 դիտորդ

Միջազգային դիտորդկաան կազմակերպություններից ներկա են լինելու «Միջազգային փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչները»: