Search
Close this search box.

Ասուլիսում Շանթ Հարությունյանը ներկայացրել է իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցի մանրամասները

Այսօր հրավիրած ասուլիսում Շանթ Հարությունյանը ներկայացրել է իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցի մանրամասները: «Ասեց՝ Շանթ, դե գիտես, արդեն կրել ենք, դուրս արի, արի տուն, կհադիպենք, տեսնենք ինչ ենք անում երկիրը: Ասեցի՝ դե, պարոն վարչապետ, եթե ներում, համաներում, ինչ-որ պայմանական բան, ես չեմ ընդունում: Եթե արդարացում ըլնի, խնդիր չկա: Ասեց՝ դա պրոցես ա: Ասեցի՝ խնդիր չունես իմ կողմից: Ասեց՝ ո՞նց ես պատկերացնում, էն երկրում, որտեղ վարչապետը Նիկոլ Փաշինյանն ա, Շանթ Հարությունյանը բանտում: Ասեցի՝ շատ նորմալ, դու իմ կողմից պրոբլեմ չես ունենալու: Ինքն ասեց՝ բա ի՞նչ անենք քո համար: Ասեցի՝ մի հատ թող հեռախոս տան, հեղափոխության օրերից հեռախոսս վերցրել են: Ասեց՝ էս ի՞նչ ես ասում, ես վարչապետ եմ, անօրինական բան չեմ կարա անեմ: Ասեցի՝ մեկ էլ ընկերներիս ազատի՝ Լիպոյին ու Վարդանին: Ասեց՝ ես իրենց հետ խոսացել եմ, կազատվեն, եթե դու չարգելես: Ես էլ ասեցի՝ պարոն վարչապետ, ես ո՞նց կարամ ազատության գնացող կալանավորին արգելել: Էտ ա եղել մեր խոսակցությունը, ինքը կոնկրետ առաջարկ չի արել»,- մանրամասնեց Շանթ Հարությունյանը:

Նա նշեց, որ ըստ էության, Նիկոլ Փաշինյանն իրեն ոչինչ չի առաջարկել, հարցրել է՝ չես ուզո՞ւմ գալ տուն: «Պրինցիպի ես էլ ասել եմ՝ ուզում եմ գամ տուն: Ինքն ասել ա՝ դե որ ուզում ես գաս, իրանք քեզ կասեն»,- նշեց նա: Շանթ Հարությունայնն ասաց, որ իր համար գերադասելի է նաև պայմանական վաղաժամկետ ազատումը, բայց դա չի առաջարկվել իրեն: