Search
Close this search box.

«Ժամանակ». 3 տարով ազատազրկում՝ «գլուխդ կջարդեմ» բուժաշխատողին ասելու համա՞ր

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավորներ Կարեն Ավագյանը և Հրայր Թովմասյանը հեղինակել են Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենսդրական նախաձեռնություն։ Նրանք առաջարկում են հատուկ հոդված ավելացնել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց և բուժաշխատողների գործունեությունը խոչընդոտելու մասին։

Մասնավորապես առաջարկում են բուժաշխատողի նկատմամբ բռնություն կամ դրա սպառնալիք կիրառողներին դատապարտել 3-7 տարի ազատազրկման։ Այսինքն՝ բավարար է, որ մարդը որևէ բուժաշխատողի ասի՝ «գլուխդ կջարդեմ», և 3 տարվա ազատազրկման պատժաժամկետը պատրաստ է։

Նախաձեռնության հեղինակներն ասում են, որ համանման հոդվածներ կան ոստիկանության աշխատակիցների, լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: