Search
Close this search box.

Քոչարյան Պուտին հեռախոսազրույցի ու հարաբերությունների մասին պազաբանում է Պեսկովը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հեռախոսազրույցում չի քննարկել վերջինիս դեմ քրեական հետապնդման հարցը: Այս մասին լրագրողներին ասել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է life.ru-ն:

Պեսկովի խոսքով, Պուտինին ու Քոչարյանին կապում է երկարամյա լավ հարաբերությունները: «Պուտինն ու Քոչարյանը լավ հարաբերություններ են պահպանում, որոնք ենթակա չեն Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ազդեցությանը», – ասել է Պեսկովը: