Search
Close this search box.

Ոստիկանապետն այցելել է Հյուսիսային պողոտա և զրուցել օտարերկրացի երաժշտի հետ

Ոստիկանության հասարակական խորհրդի անդամ Արմեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ոստիկանապետն անձամբ այցելեց Հյուսիսային պողոտա, զրուցեց երեկվա միջադեպի հերոս երաժշտի հետ, ով զարմացած էր, որ անձամբ Օսիպյանն է եկել զրուցելու»։

Հիշեցնենք, որ նախօրեին Հյուսիսային պողոտայում միջադեպ էր եղել` օտարերկրացի երաժիշտների մասնակցությամբ, ինչին միջամտել են ոստիկանները,  արգելել նրանց նվագել փողոցում, բերման ենթարկել ոստիկանության բաժին:

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ հայտարարեց, որ ոստիկանները ստիպված են եղել միջամտել, քանի որ երաժիշտներից մեկը ոչ սթափ վիճակում է եղել և հայհոյել է: