Search
Close this search box.

Սկսվել է նախարարների կուսակցականացման պրոցեսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը վերջերս անդամագրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Ավելի վաղ ՔՊ-ին անդամակցելու դիմում էր ներկայացրել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Հետաքրքիր է, սակայն, որ Մշակույթի նախարարության կայքում Լիլիթ Մակունցի կենսագրական տվյալների դիմաց արդեն իսկ մատնանշված է նրա կուսակցական պատկանելիության մասին, իսկ կառավարության կայքում նա շարունակում է անկուսակցական համարվել:

Ի դեպ, եթե հիշում եք` ժամանակին նման տենդենց նկատվում էր նաեւ Կարեն Կարապետյանի կառավարության օրոք, երբ նրա հետ պաշտոն ստացած անկուսակցականները դարձան ՀՀԿ-ականներ»: