Search
Close this search box.

«Ժամանակ». Իժոն ակտիվանում է. Սամվել Բաբայանը կհամագործակցի «Սասնա ծռերի» հետ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը վարձակալել է ՕՐՕ դաշինքի Երևանի Վարդանանց փողոցի վրա գտնվող ընդարձակ գրասենյակը և առաջիկայում սկսելու է ակտիվ քաղաքական կոնսուլտացիաներ, թեև ՕՐՕ դաշինքի մաս կազմող ուժերից և ոչ մեկի հետ չի համագործակցելու։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սամվել Բաբայանը կհամագործակցի նոր ձևավորվող «Սասնա ծռեր» կուսակցության հետ։ Չի բացառվում, որ Սամվել Բաբայանը ստվերային համագործակցություն ծավալի Ռոբերտ Քոչարյանի հետ։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի դեմ հնարավոր զանգվածային գործողությունների կոնտեքստում Սամվել Բաբայանը հենց իրեն է դիտարկում որպես Բակո Սահակյանի իրավահաջորդ»։

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: