Search
Close this search box.

«Պետք է ստեղծվի հանձնաժողով, որը կպարզի, թե ովքեր են ապրիլյան պատերազմում կրած կորուստների մեղավորները». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

2016թ. ապրիլին ավելի քան 120 զոհ ունեցանք, տարածքային կորուստներ: Ոչ ոք պատասխանատվություն չկրեց դրա համար: Եթե զոհ կա, ուրեմն կա դրա համար մեղավոր: Պետք է ստեղծվի հանձնաժողով, որը պարզի, թե ովքեր են ապրիլյան պատերազմում կրած կորուստների մեղավորները, կա՞ր դավաճանություն, մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Օդում կախված խոսակցությունները պետք է ստուգվեն, հաստատվեն կամ հերքվեն, փաստացի պատերազմի մեջ գտնվող Հայաստանի բնակիչները պետք է իմանան ճշմարտությունը: Զարմանալի է, որ հասարակությունն այս հարցում որպես պահանջատեր հանդես չի գալիս: