Search
Close this search box.

«Հրապարակ». Գեներալ Մանվելի մտերիմները ողջ օրը հիվանդանոցի բակում են անցկացրել

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ գեներալ Մանվել Գրիգորյանին մի քանի օր է՝ տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն՝ դատաբժշկական փորձաքննության շրջանակներում հետազոտություններ անելու նպատակով։

Նրա պաշտպան Արայիկ Ալբանդյանը մեզ ասաց, որ Մանվել Գրիգորյանին երեկ են տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, իսկ թե որքան կմնա այնտեղ, կորոշեն բժիշկները։

Ինչպես կալանավայրում, այնպես էլ հիվանդանոցում տեսակցությունն արգելված է։ Չնայած դրան՝ մենք տեղեկացանք, որ գեներալի մտերիմները ողջ օրը հիվանդանոցի բակում են անցկացնում։ Հիշեցնենք, որ դատաբժշկական փորձաքննությունը նշանակել է դատարանը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: