Search
Close this search box.

Համասեռամոլության քարո՞զ Հանքավանի «Հասմիկ» մանկական ճամբարում. (լուսանկարներ)

Լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«Ինչպե՞ս դառնալ համասեռամոլ, կամ աթեիստ-աղանդավոր-սատանիստ։
Սա Հանքավանի «Հասմիկ» մանկական հանգստյան ճամբարն է։ Ամբողջ պատկերը սկսած ճամբարի դիմային պատին փակցված պաստառից «մենք ենք տերը մեր երկրի», վերջացրած կանացի զգեստներով, տեր հոր ծաղրակերպարով ու “ուհա” վանկարկմամբ մեր իրականության արտացոլումն է։
Գիտե՞ն արդյոք ծնողները, որ այսպիսի «բարոյական» կերպարներ են դաստիարակում իրենց երեխաներին։
Չգիտեմ դուք ոնց, բայց նման երևույթը նույնիսկ կատակով արված երեխաների ուղեղում բացասական է մխրճվելու։ Ամենաթողության դեմ ելած պայքարող մարդիկ հազիվ թե համասեռամոլության քարոզն են երազել մատաղ սերնդին»։

Հ․Գ․ Քանի որ շատ մեծ արձագանք եղավ, նշենք  որ նկարները հանրային միջոցառումից են եղել, որոնք տեղադրվել են բաց խմբում և բազմաթիվ լրատվամիջոցներ և անհատներ  տարածել են. արդեն և կան տեսանյութեր։  Հուսանք այս “բարոյական կատակին” կանդրադառնա մարդու իրավունքների պաշտպանը։

 


Այս Բաժնից