Search
Close this search box.

ՀՀ ոստիկանապետը «Վերնիսաժի» դեպքերի, «Օրենքով գողերի» ու Վանո Սիրադեղյանի մասին

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը համաձայն չէ, որ Հայաստանում հանցագործությունները, քրեական  տարրերն ավելացել են. «Բացարձակապես ձեր հետ համաձայն չեմ,  ոստիկանությունն աչք չի փակում, չբացահայտվող հանցագործություններ չկան, բացահայտման տոկոսը, դինամիկան շատ լավ է»,-ընդգծեց Վ. Գասպարյանը: Իսկ թե ինչպես կարող են քրեական տարրերն, օրը ցերեկով, նման արարք թույլ տալ «Վերնիսաժում», Վ Գասպարյանը նշեց, որ դա գավառական մտածելակերպ է. «Հիմա ես անցնեմ իրենց գավառական մտածելակերպին: Գավառական մտածելակերպ է, երկուսի տարիքները տեսել եք, տեսել եք անցյալը՝ բռնված, դատված: Բոլոր նախկին հանցագործությունները բացահայտված են»,-նշեց ոստիկանապետը՝ հավելելով, որ տականքը հայրենիք և հայրենասիրություն չունի:

Լուրեր են շրջանառվում, որ «օրենքով գողերը» Հայաստանում «սխոդկա» են անում, հարցին ի պատասխան ՀՀ ոստիկանապետը նշեց. ««Օրենքով գողերը» գառի նման էնքան խելոք են իրենց պահում, չկասկածեք»:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ սոցիալական ցանցերում պահանջում են Վանո Սիրադեղյանի վերադարձը, ինչպես է վերաբերվում ոստիկանապետն այդ պահանջին. «Ես Վանո Սիրադեղյանի հետ աշխատել եմ երկար տարիներ, նա իմ ընկերն է եղել ու շարունակում է մնալ»,-նշեց նա՝ հավելելով, որ դա մարդկանց կողմից հնչեցվող կարծիքներ են:

Armlife.am