Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ-ում բոլոր ընտրակաշառք տվողները բռնվելու և դատվելու են. ՀՀ վարչապետ

«ՀՀ-ում պետք է բացառվի ընտրակաշառքով ընտրելը: Ով որ ընտրակաշառքով ձայն է տալիս, նա քանդում է իր երեխայի ապագան: Հայաստանում բոլոր ընտրակաշառք տվողները՝ բռնվելու են և դատվելու են: Հետո չասեք, թե, վայ, քաղաքական հետապնդում է: Բոլորը բռնվելու են և դատվելու են»,- Իջևան քաղաքում, բնակիչների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ընդգծեց՝ քաղաքացին չպետք է թողնի, որ փող բաժանողները շենքից ներս մտնեն:

«Փողով ընտրություն առնողները պետք է քաղաքականությունից դուրս մղվեն ընդհանրապես, որովհետև մի կիլո բրնձով ընտրություն կատարելով՝ դուք այդ մարդկանց լիազորում եք, որ ձեզ թալանեն: Մի՛ թույլ տվեք, որ ձեզ թալանեն, հետո այդ փողերը ծախսեն, որ «Ֆեյսբուքում» ֆեյքեր բացեն, որ իրենց պաշտպանեն, որ իրենց պաշտպանեն, որովհետև կենդանի մարդ չկա, որ իրենց պաշտպանի, մնացել է, որ իրենց պաշտպանեն ֆեյքերը, կամ նրանք, ում վրա իրենք կոմպրոմատ ունեն»,-հայտարարեց նա։

ՀՀ վարչապետի փոխանցմամբ՝ այսօրվա իշխանությունը ոչ թե մարդկանց օգնելու է, որ լինեն աղքատ, այլ չլինեն աղքատ, մարդկանց քաջալերելու են, որ նրանք աշխատեն, որովհետև ինքը համոզված է, որ հայ ժողովուրդը ձեռքը պարզող չէ, ձեռք մեկնող է, աշխատող է. «Մեր իշխանությունը պետք է օգտագործենք ոչ թե մեր, այլ ձեր հարստացման համար, օգնեք մեզ դրանում»,-ասաց Փաշինյանը:

 

Հայաստանում բոլոր ընտրակաշառք տվողները բռնվելու են և դատվելու են. Փաշինյան

Հայաստանում բոլոր ընտրակաշառք տվողները բռնվելու են և դատվելու են. Փաշինյան

Posted by Ազատություն ռադիոկայան on 2018 թ. Օգոստոս 11, Շաբաթ