Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Վաղ է «Ելք» դաշինքի պառակտման մասին եզրահանգումներ անելը»․ Արարատ Միրզոյան

ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այսօր Կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է այն հարցին, որ, եթե  Երևան քաղաքի ավագանու ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր»-ը միայնակ է գնում, ապա արդյոք դա նշանակում է, որ «Ելք» դաշինքը պառակտվե՞ց:

Ի պատասխան Արարատ Միրզոյանը նշեց, որ վաղ է նման եզրահանգումներ անելը, հենց պառակտվի, ապա այդ մասին պաշտոնական հայտարարություն կլինի:

«Իմ անձնական մոտեցումը հետևյալն է. Հայաստանում պետք է ձևավորվի մի քաղաքական ուժ, որի հիմքում ընկած կլինի «Քաղաքացիական պայմանագրի», Նիկոլ Փաշինյանի, թիմակիցների առաջ բերած արժեհամակարգը և հեղափոխության արժեքները: Այդ ուժը կստանձնի բոլոր փոփոխությունների պատասխանատվությունը, կդառնա դրանց դրոշակակիրը: Այդ քաղաքական ուժում կարող են ընդգրկվել և՛ անհատներ, և՛ քաղաքական, և՛ հասարակական կառույցների ներկայացուցիչներ»,-ասաց Արարատ Միրզոյանը:

Դիտարկմանը, թե Երևանի ավագանու ընտրություններին ՔՊ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը լուրջ չի ընկալվում, Արարատ Միրզոյանը նշեց, որ ամիսներ առաջ իրենք էլ լուրջ չէին ընկալվում:

Մանրամասը՝ տեսանյութում: