Search
Close this search box.

«Ձեր ստեղծած աղբն այնքան շատ է, որ մաքրել հնարավոր չէ». Արթուր Սաքունցը՝ ՀՀԿ-ին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Երբ սկսում ես վերլուծել ՀՀԿ֊ական կարկառունների ներբողները արդարադատության, օրենքի տառին գործողությունների, քաղաքական իբր թե հալածանքի և այլ իրավական հասկացությունների մասին, փորձում եմ հասկանալ, ու թե ինչով են մտածում այդ մարդիկ։

Ուրեմն հենց իրենց իշխանության տարիներին արդարադատությունը, օրենքը, իրենց իսկ կողմից երկու անգամ փոփոխած սահմանադրական նորմերը, իրենց իսկ կողմից վավերացրած մարդու իրավունքների և ազատությունների վերաբերյալ բոլոր միջազգային նորմերը ոտնատակ տալով, ողջ իրավապահ, դատական, պետական մարմինները այլասեռած, կադրարեին միմիայն կոռուպցիոն, ընտրովի արդարադության սկզբունքներով գործելուն հարամարեցնելով, իրենց իսկ ստեղծածից ակնկալում են արդարադատությու՞ն․․․․

Դեռ փոխանակ, լռեն ու ծպտուն չհանեն, կամ գոնե տարրական մակարդակում ընկալեն, որ այդքանից հետո, նոր իշխանության կողմից երկու ամսում, իրենց փչացած, կոռումպացված համակարգի ապամոնտաժման արդյունքում ապարատը գոնե փորձ է արվում դուրս բերել տարիներով իրենց իսկ կողմից ստեղծած ճահճից, ու դեռ մի բան էլ փորձում են բողոքել։ Ինչի՞ց եք բողոքում, որ Ձեր հրահանգներն այլևս կատարող չկա՞, իսկ նոր իշխանությունն էլ փչացած պետական ապարատով փորձում է գործել օրինականության կանոներո՞վ։

Թե մտածում էիք, դե կխոսեն, գոլորշին բաց կթողնեն, ու էլի կվերադառնան Ձեր ստեղծած հարազատ ճահճում ապրելուն, որ Դուք էլ հանգիստ կշարունակեք մնալ անպատիժ պետության դեմ Ձեր կատարած հանցագործությունների համա՞ր։

Չարաչար սխալվել եք, էլի եք սխավել, մտածելով, կամ էլ հույս ունենանլով, թե Ձեր ստեղծած աղբն այնքան շատ է, որ մաքրել հնարավոր չէ։

Դուք հերթական անգամ ստիպված կլինեք արդեն կոլեկտիվ, խոռով հայտարարել, որ սխալվել եք, փորձելով Ձեր կուտակած աղբի անձեռնմխելիությունը պահպանել դրսից առնետների ներմուծմամբ։