Search
Close this search box.

Ադլերում հրդեհի հետևանքով զոհվածների թվում 4 հայ կա

Սոչիում Հայաստանի Հանրապետության հյուպատոսությունը հայտնում է, որ Ադլերում հրդեհի հետևանքով զոհվածների թվում կա ազգությամբ 4 հայ, տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ֆեյսբուքյան իր էջերում։

Ես մեկ հայ վիրավորվել է։ Վերջիններիս` ՀՀ քաղաքացիություն ունենալու վերաբերյալ տվյալները ճշտվում են։ Ավելի վաղ հաղորդվում էր մեկ հայ զոհի մասին: Նա ՀՀ քաղաքացի Նիրվարդ Ստեփանի Հարությունյանն էր (ծնված 1950 թ.)։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր, որ հուլիսի 30-ին, ժամը 11:47-ին ՌԴ ԱՃԿԿ միջազգային համագործակցության գլխավոր մասնագետից տեղեկատվություն է ստացվել ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որ հուլիսի 30-ին ժամը 05:40-ին (Մոսկվայի ժամանակով) Սոչի քաղաքի Ադլերի շրջանի Պրոսվեշչենիա փողոցի թիվ 81 տանը (2 հարկանի, 300 քմ) բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 8, տուժել՝ 11 քաղաքացի:

Ժամը 12:04-ին կապ է հաստատվել Կրասնոդարի երկրամասի ՃԿԿ ՕՀ-ի հետ. վերջինս հաղորդել է, որ զոհվածներից մեկը՝ ՀՀ քաղաքացի Նիրվարդ Ստեփանի Հարությունյանն է (ծնված 1950 թ.):