Search
Close this search box.

Մխիթարյանը, Սոկրատիսն ու Օբամեյանգը ՊՍԺ-ի հետ խաղից հետո հանդիպել են Տուխելին

Չեմպիոնների Միջազգային Գավաթ մրցաշարի երկրորդ տուրում Լոնդոնի «Արսենալը» Սինգապուրում մրցել է ֆրանսիական ՊՍԺ-ի հետ և ջախջախիչ` 5:1 հաշվով հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ:

Խաղից հետո «Արսենալի» առաջատարներ Հենրիխ Մխիթարյանը, Պյեր-Էմերիկ Օբամեյանգն ու Սոկրատիտս Պապաստատոպուլոսը, որոնք ժամանակին հանդես են եկել «Բորուսիայում», հանդիպել են դորտմունդյան ակումբի նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ, ով այժմ մարզում է ֆրանսիական ակումբը:

Համատեղ լուսանկարը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: