Search
Close this search box.

Դեբեդ եւ Դսեղ գյուղերում դաբաղի մասսայական դեպքեր են գրանցվել

«Մոտ մեկ ամիս է՝ Լոռու մարզի Դեբեդ եւ Դսեղ գյուղերում անասուններ են հիվանդացել: Գյուղապետերի ու գյուղացիների հավաստմամբ՝ անասունները վարակված են դաբաղ կոչվող հիվանդությամբ, քանի որ ախտանշանները հենց այդ հիվանդության մասին են վկայում:

Դեբեդի համայնքապետ Արարատ Քոչարյանի խոսքով՝ հիվանդության օջախը Դսեղի սարերն են, որոնք կից են իրենց համայնքի սարերին: Ասում է՝ գյուղի 700-ից ավելի անասնագլխաքանակի մոտ 60 տոկոսը վարակված է դաբաղով. «Տարբեր ձեւի վարակվել են՝ ոտքից, գլխից, բերանից եւ այլն: Մի 2 ամիս առաջ մի քանի դեպք եղավ: Բայց որ սենց վտանգավոր եղավ ու տարածվեց՝ շոգ եղանակային պայմանները նպաստեցին: Մարտ ամսին գյուղում անասուններին վակցինացրին, բայց չօգնեց: Հիմա բուժումներ ենք անում: Շոգերն էլ են նպաստում, որ հիվանդությունը տարածվի»:

Արարատ Քոչարյանն ասում է, որ իրավիճակի մասին տեղյակ են պահել համապատասխան կառույցներին. «Ես իմ ղեկավարությանը, անասնաբույժն՝ իր ղեկավարությանը, տեղեկացրել ենք, որ համաճարակ կա: Վաղն էլ պետք է գրություն գրեմ, որ վարակը մեծացել է, ավելի շատ կենդանիներ են վարակվել»: