Search
Close this search box.

Էջմիածնի քաղաքապետի վարկանիշն` ընդդեմ Զվարթնոցի տաճարի

Զվարթնոց պատմամշակութային արգելոց թանգարանի մուտքի մոտ ապօրինի կառուցված է առևտրային տաղավար կրպակ, որը աղավաղում է թանգարանի արտաքին տեսքը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրություն է ուղարկել Արմավիրի մարզպետարան, որով կարգադրել է ապամոնտաժել տաղավարը: Մարզպետարանը այդ հանձնարարականը վերահասցեագրել է Էջմիածնի քաղաղաքապետի պաշտոնակատար Դիաննա Գասպարյանին, քանի որ հուշարձանի տարածքը գտնվում է Էջմիածնի վարչական տարածքում: Սակայն քաղաքապետ Գասպարյանը արդեն մեկ շաբաթից ավելի է, չի կատարում այդ հանձնարարականը, թերևս մտավախություն ունենալով, որ դա կարող է ազդել իր վարկանիշի վրա: