Search
Close this search box.

Հերթական ՀՀԿ-ական գյուղապետը հրաժարական է ներկայացրել, ինչ խոշոր չարաշահումներ կան թաքնված

Արմավիրի մարզում հերթական ՀՀԿ-ական գյուղապետը հրաժեշտ կտա պաշտոնին:

Էջմիածնի տարածաշրջանի Հայթաղի համայնքապետ Սամվել Վարդանյանը հրաժարական է տվել: Նա իր հրաժարականի դիմումը արդեն ներկայացրել է մարզպետին, ինչից հետո արձակուրդ է գնացել:

Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի խոսքով հաժարականի դիմումն իր մոտ է և Սամվել Վարդանյանի արձակուրդից վերադառնալուց հետո այն կներկայացվի համայնքի ավագանուն՝ հաստատման համա:

Ի դեպ ՀՀԿ-ական Սամվել Վարդանյանը 2002թ-ից ղեկավարում էր համայնքը, իսկ նրա հրաժարականի պատճառը, որոշ տեղեկությունների, իր կողմից արված խոշոր յուրացումներն են, որոնցով արդեն զբաղվում են իրավապահները: