Search
Close this search box.

Սահակ Մինասյանը՝ Գյումրիի «հանճարեղ» գործարար. Գագիկ Համբարյան

ՊԵԿ-ի օպերատիվ հետախուզության վարչության կողմից Շիրակի պետհամալսարանում անցկացված ստուգումների արդյունքում բացահայտվել են մի շարք աղաղակող փաստեր.բուհի մասնաշենքերից մեկում 5 ամիս՝ 2018թ-ի հունվարի 15-ից մինչև մայիսի 20-ը (մինչև Սահակ Մինասյանի բուհից հեռանալը) գործել է կարկանդակի և բուլկու արտադրամաս, որի շրջանառությունը չի ընդգրկվել հաշվապահական հաշվառման մեջ, գործող բուֆետից, առանց համապատասխան փաստաթղթավորման, մատակարարումներ են իրականացվել նաև հիմնադրամի ավագ դպրոցի և քոլեջի բուֆետներին ու այլ անօրինականություններ…
Սակայն ՊԵԿ-ի մամլո ծառայության տարածած նյութն ընթերցելիս ոչ բոլորն են ուշադրություն դարձրել հրապարակած թվերին… Իսկ դրանց համադրումը բացահայտում է Սահակ Մինասյանի հանճարեղ գործարար լինելու ապացույցը…Հիմա արդեն չեմ զարմանում, որ Սահակ Մինասյանի նման դոլարային միլիոնատերը շատ կարճ ժամանակահատվածում վերածվել է դոլարային պարտքատերի…
Իսկ հիմա բացահայտենք ՇՊՀ նախկին ռեկտորի՝ տնտեսագիտության թեկնածու Սահակ Մինասյանի աբսուրդի հասնող գործունեությունը, ինչի հետևանքով Շիրակի Մայր բուհին պատճառվել է ֆինանսական մեծ վնաս…
ՊԵԿ-ի մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ 5 ամիս աշխատած այդ արտադրամասը (եթե Սահակ Մինասյանը ռեկտոր մնար, ապա արտադրամասը դեռ տարիներ կգործեր), որը գտնվում է բուհից մոտ 3 կմ հեռավորության վրա և Մինասյանի կողմից բնութագրվել է որպես ՇՊՀ բուֆետին կից կառույց, ծախսել է 759 հազար դրամի էլեկտրաէներգիա,իսկ 4 աշխատակիցներին էլ այդ ամիսների համար վճարվել է 2 միլիոն 974 հազար դրամ աշխատավարձ…Հավելեմ, որ և՛ էլեկտրաէներգիայի, և՛ աշխատավարձի ծախսերը հոգացել է ՇՊՀ-ն…
Իսկ հիմա սկսվում է ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ.այդ արտադրամասը 5 ամիսների ընթացքում թողարկել է 2 միլիոն 400 հազար դրամ ընդհանուր արժեքով արտադրանք…Այո՛,այո, գիտթեկնածու տնտեսագետ Մինասյան Սահակը բուհի բյուջեից 3 միլիոն 733 հազար դրամ է ծախսել, որ, ինչպես նա է ասում, 3000 մարդու կերակրելու համար արտադրի 2 միլիոն 400 հազար դրամի բուլկի և կարկանդակ( բացասական սալդոն կազմել է 1 միլիոն 333 հազար դրամ)…Իսկ ընդհանուր վնասը՝6 միլիոն 133 հազար դրամ է կազմել…Սա տարրական խայտառակություն է և տգիտության բարձրագույն ձևի դրսևորում…Ընդամենը հրապարակված թվերը համադրելով այս արդյունքը ստացանք…Այստեղ չկան այդ կարկանդակների և բուլկիների արտադրության համար գնված հումքի ծախսերը, ինչպես նաև բացահայտված չէ, թե այդ արտադրամասում տեղադրված սարքավորումներն ինչ “ծագում” ունեն…Միայն այդ ամենը բացահայտելուց հետո նոր կպարզվի բուհին հասցված իրական ֆինանսական վնասի չափը…
Համալսարանին այսպիսի ֆինանսական վնաս հասցնելու համար Սահակ Մինասյանի դեմ կարելի է նոր քրեական գործ հարուցել…
Ի դեպ, ըստ ՇՊՀ գլխավոր հաշվապահի և ֆինանսիստի, նրանք այդ արտադրամասի մասին որևէ տեղեկություն չեն ունեցել և դրա շրջանառությունը չի ընդգրկվել բուհի հաշվապահական հաշվառման մեջ…
ՇՊՀ նախկին ռեկտորի “կարկանդակային” այս բիզնես ծրագիրը ևս մեկ ապացույց է, որ Սահակ Մինասյանը ՇՊՀ-ի թշնամին է…
Հ.Գ. Ըստ հավաստի տեղեկությունների` ՇՊՀ-ի շենքերից մեկում գործող այդ արտադրամասի արտադրանքը ոչ միայն սպառվել է բուհին պատկանող 3 բուֆետներում, այլև մատակարարվել է քաղաքի տարբեր դպրոցներին և խանութներին ևս…Բուհի աշխատակիցներից մեկը հենց ինքն է զբաղվել առաքումով…
Հետաքրքիր է, Շիրակի մարզային դատախազությունը չի քննելու՞ այդ արտադրամասի պատասխանատու Ռոբերտ Մկոյանին և առաքիչին…

Գագիկ Համբարյան