Search
Close this search box.

«Սասնա ծռեր»-ից Էդվարդ Գրիգորյանը նույնպես ազատ արձակվեց

Քիչ առաջ դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց պաշտպան Լուսինե Սահակյանի միջնորդությունը՝  Էդուարդ Գրիգորյանի  խափանման միջոցը անձնական երաշխավորագրով փոխելու վերաբերյալ։

«Սասնա Ծռեր» խմբի անդամ Էդուարդ Գրիգորյանն ազատ է արձակվել։

Էդուարդ Գրիգորյանի համար անձնական երաշխավորագրեր էին ներկայացրել ԱԺ  «Ծառուկյան խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհարբյանը և Վահե Էնֆիաջյանը»։