Search
Close this search box.

Վահե Սարուխանյանն այսօր իր 22-րդ մենամարտը կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում

Պրոֆեսիոնալ ռինգում այսօր իր հերթական մենամարտը կանցկացնի նաև Ռուսաստանը ներկայացնող հայ բռնցքամարտիկ Վահե Սարուխանյանը, հայտնում է Punch Boxing Armenia-ի ֆեյսբուքյան էջը:

Հայ բռնցքամարտիկն այսօր կանցկացնի իր 22-րդ մենամարտը՝ մրցելով իսպանացի Իգնասիո Մենդուզայի հետ:

Հիշեցնենք` Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանն այսօր կմենամարտի մեքսիկացի Խեսուս Գալիսիայի հետ` WBC International Silver գոտու համար:

Երկու մենամարտն էլ կկայանա Իսսպանիայի Բենիդորմ քաղաքում: