Search
Close this search box.

Արշալույս գյուղում Մանվել Գրիգորյանի հայրական տնից գողություն է կատարվել. ոստիկանություն

Ոստիկանության Արմավիրի բաժինը մի կնոջից ահազանգ է ստացել, որ Արշալույս գյուղում անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ պոկել են ճաղավանդակը և մուտք գործել Մանվել Գրիգորյանի հայրական տուն, խառնել իրերը: Այս մասին հայտնեցին ոստիկանությունից։

Գողության պահին տարածքում մարդիկ չեն եղել։ Ոստիկանությունն ահազանգը ստացել է երեկ` հունիսի 28-ին։

Այլ տեղեկություններ առայժմ չկան։

Ոստիկանությունից հայտնեցին, որ գործի նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե: