Search
Close this search box.

«Շոկային էր իմանալը, որ Խաչիկ Ասրյանի կառույցը երկար ժամանակ ծախսել է ռուսական բանտում սպանված Լևոն Հայրապետյանի փողերը». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Շոկային էր Հայոց արծիվների տեղեկացված անդամներից մեկից իմանալը, որ այդ կառույցին ու Խաչիկ Ասրյանին երկար ժամանակ ֆինանսավորել է… կամ որ ավելի ճշմարիտ է ասել՝ նրանք առատաբար ծախսել են ռուսական բանտում սպանված Լևոն Հայրապետյանի փողերը: Եթե հայտնված տեղեկատվությունը ճիշտ է (իսկ ես կասկածելու որևէ պատճառ չունեմ), ապա մի կողմ եմ թողնում, թե ինչպե՞ս ու հանուն ո՞ր նպատակի կարող էր նման լուրջ մարդը խաղադրույք կատարել նման անլուրջ պրոյեկտի վրա։ Առավել սարսափելի է հիշել, որ ռուսական նավթագազային էլիտայում սկիզբ առած գզվռտոցի պատանդ ու զոհ դարձած արցախցի հայենասեր այդ մարդու պաշտպանության օգտին նրա փողերով գոյատևած այդ կառույցն ու նրա ղեկավարը անցած տարիներին որևէ ձայն չբարձրացրեցին, ակցիա չկազմակերպեցին, հարցը արևածագ ու մայրամուտ, լուսին-արեգակ հռչակված նախագահի առջև չդրեցին, հայտարարություն չարեցին։ Ու հետաքրքիր է, որ եթե արժմ դրա հենքի վրա կուսակցություն է ստեղծվում, ապա ո՞վ է պրոյեկտի նոր տերն ու ֆինանսավորողը»։