Search
Close this search box.

Գիտնականները կյանքը երկարացնող նյութ են հայտնաբերել

Գիտնականները հայտնաբերել են յուրահատուկ ֆերմենտ, որն ազդում Է ծերացման գործընթացի վրա: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է EurekAlert պորտալում:

Մարշալի համալսարանի մասնագետները պարզել են, որ նատրիումա-կալիումային ադենոզինտրիֆոսֆատազա կոչվող նյութը մասնակցում Է թթվածնի ակտիվ ձեւերի առաջացման ցիկլին՝ երկարացնելով օրգանիզմի երիտասարդությունը:

Հետազոտողները գիտափորձեր են կատարել մկների վրա: Մեկ տարվա ընթացքում կրծողներին տվել են ճարպերի եւ ածխաջրերի բարձր պարունակությամբ սնունդ: Այս «սննդակարգը հանգեցնում Է ծերացման արտահայտված նշանների առաջացման, քանի որ օրգանիզմում մեծ քանակությամբ թթվածնային ռադիկալներ են սինթեզվում, որոնք բջիջների օքսիդացում եւ ոչնչացում են հարուցում:

Ըստ որում մկների այն մասի մոտ, որոնք ֆերմենտի ներարկումներ Էին ստացել, համապատասխան գործընթացներն զգալիորեն դանադաղել են: Նաեւ գիտնականներն անհրաժեշտ թեստավորումներ են կատարել մարդու շարակցական հյուսվածքի բջիջների վրա՝ ստանալով համանման արդյունքներ: Մասնագետներն ընդգծում են, որ կլինիկական փորձարկումներից հետո ֆերմենտը կարող Է հակատարիքային թերապիայի հիմք դառնալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: